Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում առաջիկա մրցաշրջանին նախապատրաստվող եվրոպական գրանդ ակումբներն ունեցել են հերթական հանդիպումները: «Բարսելոնը» կիսաերիտասարդական, կիսապատանեկան կազմով մրցել է իտալական «Ռոմայի» հիմնական կազմի հետ ու զիջել 4:2 հաշվով: Հետաքրքրական է, որ կատալոնյան ակումբի փորձարարական կազմը հանդիպման մինչև 78-րդ րոպեն խաղը շահելիս է եղել 2:1 հաշվով:

«Մանչեստր Յունայթեդ»-«Ռեալ» մրցակցությունում Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմն այս անգամ եղել է կոկիկ ու հավաք (հիշենք առաջին խաղում անգլիական «Լիվերպուլից» կրած խայտառակ հաշվով խայտառակ պարտությունը) ու կարողացել է մրցակցի նկատմամբ առավելության հասնել՝ խաղը շահելով 2:1 հաշվով: Ակնհայտորեն Մոուրինիոն իրեն չէր կարող թույլ տալ երկրորդ պարտությունն՝ այն էլ մի թիմից, որի մարզիչն է եղել բավական երկար ժամանակ:

Հաղթական ելույթ է ունեցել նաև անգլիական մեկ այլ ակումբ: Խոսքը վերաբերում է «Տոտենհեմին», որը նվազագուն հաշվով պարտության է մատնել իտալական «Միլանին», որի ղեկն արդեն իսկ պիտի ստանձնած լիներ Անտոնիո Կոնտեն: