Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վստահ մրցելույթների շարքով եզրափակիչ հասած Տիգրան Մինասյանը (55 կգ քաշային կարգ) նույնքան համոզիչ է եղել և այս գոտեմարտում՝ ոչ մի շանս չթղնելով իտալացի Ջովանի Ֆրենիին: Մեր մարզիկը մարտը շահել է 8:0 հաշվով ու միանգամայն իրավամբ կանգնել հաղթողի պատվանդանին: Հուսանք, որ Մինասյանի հաղթանակը մեր հավաքականի հաջող մեկնարկի ընդամենը լավագույն սկիզբն է: