Եվրոգավաթի որակավորման երկրորդ փուլում «Հանրապետական» մարզադաշտում Երևանի «Փյունիկը» հյուրնկալել էր ղազախական «Տոբոլիին», որին մեկ շաբաթ առաջ զիջել էր 2:1 հաշվով: Խաղի վերջնամասում մերոնց հաջողվել է հաղթանակ կորզել և պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլ։ Հանդիպման հաղթական և միակ գոլը 82-րդ րոպեին խփել է Մոհամեդ Կոնատեն։ Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Սոնա ԳԻՇՅԱՆ