Բուժզննումը հաջողությամբ անցնելուց հետո «Յուվենտուսի» բազայում Քրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է առաջին լիարժեք մարզումը՝ ողջունելով իր նոր թիմակիցներին՝ Գոնսալո Իգուաինին, Պաուլո Դիբալային, Դուգլաս Կոստային, Ռոդրիգո Բենտակուրին ու Խուան Կուադրադոյին, ով իր 7 համարի մարզաշապիկը զիջել է պորտուգալացուն: Մինչ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն իր առաջին քայլերն է անում «բյանկոներիների» կազմում, Ա սերիան կազմող ակումբները նկատի ունենալով մեծ պահանջարկը՝ մի քանի անգամ բարձրացնում են «Յուվենտուսի» հետ հանդիպման գները: