Կարպիս Եսայեանն իր facebook-յան էջում գրում է. «...Ես ամենևին չեմ ուրախանում Ռոբերտ Քոչարյանի անկումով, չեմ ուրախանում, որ նա նախագահի իր բարձր կոչումով այդպիսի նվաստացման հասավ: Սակայն նա ինքն է ընտրել բռնության, խաբեության, ագահության, անազնվության ճանապարհը:

Ես ցավում եմ, որ այդ մարդն այդպես էլ չհասկացավ նախագահ լինելու մեծ կոչման արժեքը, որ չօգտագործեց ճակատագրի ընձեռած իր շանսը՝ մտնել հայոց պատմության մեջ որպես Արցախի արժանի հերոս ու Հայաստանի արժանի նախագահ:»

 Henq.am  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության։