ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը  իր facebook-յան  էջում գրում է. «Մարտի 1-ին հաջորդած տաս տարիների ընթացքում ոչ մի մարդասպան չհայտնաբերվեց: Մինչ վերջերս ում ասես «հայտնաբերել են», բացի իրական մարդասպաններից: Մինչդեռ, երբ հետևում ենք մամուլի լրահոսին, ապա ակնառու է դառնում, որ առնվազն երեք քաղաքացի զոհվել են ոստիկանների կողմից օգտագործված հատուկ միջոցների հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից: Պարզ ասած, առնվազն երեք քաղաքացու ոստիկաններն են սպանել: Արդյոք նրանք ենթարկվել են քրեական պատասխանատվության, իհարկե ոչ…

Եվ դժվար չէ կռահել, թե ինչու չեն ենթարկվել…

Հ.Գ. Եթե շարքային ոստիկանին մեղադրանք ներկայացվեր, նա կտար իր հրամանատարի անունը, վերջինս կտար ոստիկանապետի անունը, և ի վերջո ուզած-չուզած կտրվեին քննության համար «անցանկալի» բոլոր պատասխանատուների անունները:

Մինչդեռ այս հանցագործությունը ոչ միայն չի բացահայտվել, այլև «օրինականացվել» և «պատշաճ տեսքի է բերվել» որոշ առանցքային դերակատարներին թողնելով քրեական գործի «լուսանցքից դուրս»…
Եվ այսպիսով օրինականությունը տևական ժամանակ ենթարկվել է «բռնաբարության»…»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: