Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկի» մրցակից Կուստանայի «Տոբոլը» Ղազախստանի առաջնությունում պարտվել է «Կայրաթին»: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով: «Տոբոլը» Ղազախստանի առաջնությունում զբաղեցնում է երրորդ, իսկ «Կայրաթը»` երկրորդ հորիզոնականը:

«Տոբոլի» սույն հանդիպման մասին տեղեկատվությունը մեզ համար հետաքրքական է այնքանով, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի մրցակցության շրջանակներում հուլիսի 31-ին «Հանրապետական» մարզադաշտում հենց նա է լինելու «Փյունիկի» մրցակիցը: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստներն արտագնայում ղազախներին զիջել են 2:1 հաշվով (մերոնցից գոլի հեղինակ է դարձել Ռուսլան Կորյանը) ու այնքան էլ վատ հնարավորություն չեն պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: