Ռաֆայել Թեյմուրազյանն իր facebook-յան էջում գրում է. «Լրատվամիջոցներում աշխատող ընկերներ ջան, Բուլղարիայում ավարտվել է մաթեմատիկայի միջազգային ուսանողական մրցույթը (IMC)։ Երևանի պետական համալսարանի թիմի բոլոր չորս անդամները վերադառնում են մեդալներով. 3 ոսկի և 1 արծաթ։ Ոսկե մեդալների են արժանացել Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արծաթե մեդալի՝ Վահագն Ալթունյանը։ Թիմի ղեկավարը Կարեն Քեռյանն է։
Տասնյակ երկրների 70 համալսարանների շարքում թիմային հաշվարկով ԵՊՀ թիմը գրավել է չորրորդ տեղը՝ առաջ անցնելով Մոսկվայի հանրահայտ ֆիզտեխինստիտուտից, Լոմոնոսովի անվան պետական համալսարանից և այլ՝ ավանդաբար ուժեղ համալսարաններից»։

Henq.am  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: