Երգահան, երգիչ Արմեն Մովսիսյանն իր facebook-յան էջում գրում է. «Ես ընդհանրապես մտահոգներին շատ եմ ուզում հասկանալ անկեղծ: Իսկապես կարծու՞մ եք Հայաստանում 1996-ից սկսած արդար, խղճի ընտություններ են եղե՞լ, իսկապես կարծում եք ,որ ամեն ինչ նորմալ է՞ր Երկրում: Խոսքը չէ՞ր կորել ստի, կեղծիքի տակ, քծնանքը չէր դարձել ապրելու չափանիշ, իշխանավորին քիպ լինելը , կամ քիպ լինելու ձգտումը մղձավամջ: Լավ մենք կարող ենք գոնե ինքներս մեզ հարց տալ, ինչ է մեզ խանգարել ու խանգարում: 

Ինչու չեմ մոռանա 1996-ին ընտրատեղամասից դուրս գալուց առաջին անգամ լսեցի մուտքի մոտ երկու հանձնաժողովականների խոսքը …. բայց հաղթում են, ու երկրորդի պատասխանը -….չենք թողնի: Ինչ՞ը չէին թողնի, որ երկիրը չդառնա ախպերտղություն բառդակ:

 Ու չթողնելը դարձավ օրենք, չընտրություն, միակ տղամարդը` գազանի կանոն, ինչքան պետք է կխփենքը միակ օրենք: Մտահոգներ ջան, ախր ինչու եք մտահոգ, որ մարդը եկել է ու ասում է ձեռքերս մաքուր են ինձ խաչեք, բայց Երկրիս համար եմ եկել, եկել եմ որ քաղաքացին երկրի տեր զգա իրեն ,որ ամեն իշխանական աթոռի նստողին իրավունք ունենա հարցնել` էսօրվա կերածդ հացդ արդար է՞:

Մտահոգներ ջան իսկապես երկրի էդ անտերուդուս վիճակը ավելի լավ է՞ր:Էդ գարշահոր սողուններով լցված ճահճի բլթոցները ավելի հարմա՞ր էր ապրելու համար:

Ասեմ ես էլ եմ մտահոգ, որ էս հեղափոխության ոգին բոլորիս համար արժեհամակարգ դառնա, անկախ, որ կողմում ես եղել, որովհետև մենք բոլորս հայ ենք ու որ կողմում էլ լինենք ուզում ենք հայրենիքը իր մեջքը ուղի, մտահոգ եմ որ հարմարվողները հանկարծ չսապոնվեն, չփչացնեն մեզ բաժին ընկած եզակի առողջ ծիլերից մեկը մեր պատմության հազարամյակների ընթացքում,չէ չեմ սխալվում հազարամյակների: Մտահոգ եմ որ ամեն դրական քայլից բացասական արձագանքողները , դավադիրներ չդառնան հանկարծ:

Այնպես, որ բոլորս ենք մտահոգ ,տարբերակված, բայց եթե հայրենիքը քերելու լափաման չէ ,ուրեմն մեկն է բոլորիս համար: Հայոց աշխարհի վրա նոր արև է բացվում, եկեք տեր կանգնենք այդ արևին»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: