Իտալիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են հերթական մեդալները:

Աղջիկների 17 տարեկանների պայքարում Լիանա Գյուրջյանը չեմպիոն է հռչակվել 69 կգ քաշային կարգում: Երկամարտում հայ մարզուհին ցույց է տվել է 193 կգ արդյունք (86+107): Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 175 կգ (80+95):

Այս նվաճումներից հետո Հայաստանի ընտրանին Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալների քանակը հասցրել է 8-ի: Ավելի վաղ Գոռ Սահակյանը (50 կգ), Հարություն Գրիգորյանը (77 կգ), Կարեն Մարգարյանը (77 կգ), Գարիկ Կարապետյանը (85 կգ) եւ Մարգարիտա Առաքելյանը (75 կգ) դարձել էին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Մնացական Աբրահամյանն (69 կգ) արժանացել էր արծաթե մեդալի:

Սոնա ԳԻՇՅԱՆ