ԱՄՆ-ում շարունակվող Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում գիշերը կայացել է երեք հանդիպում: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնն» ուժերը չափել է անգլիական «Տոտենհեմի» հետ: Խաղի հիմնական ժամանակում թիմերին չի հաջողվել պարզել ուժեղագույնին (2:2), սակայն կատալոնացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ են գտնվել և 5:3 հաշվ հաղթել լոնդոնցիներին:

 «Բարսելոն»-«Տոտենհեմ»՝ 2:2 (11 մետրանոցներով՝ 5:3)
Մունիր Էլ Հադադի՝15, Արտուր՝ 29, Սոն Հյոն Մին՝ 73, Ժորժ Կեւին Նկուդու՝ 75:



Մյունխենի «Բավարիայի» հետ մրցակցություն կամային բարձր հատկանիշներ է դրսևորել անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու տոնել հաղթանակ՝ 3:2:

 «Բավարիա» (Գերմանիա)-«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:3
Մերիտան Շաբանի՝ 15, Արիեն Ռոբեն՝ 24, Բերնարդո Սիլվա՝ 45+1, 70, Ադրիան Բերնաբե՝ 51:

Անգլիական մեկ այլ ակումբ՝ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը», Միչիգանում շանս չի տվել անգլիական մեկ այլ ակումբի՝ Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 4:1:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»՝ 4:1
Անդրեաս Պերեյրա՝ 31, Սադիո Մանե՝ 28 (11մ), Դանիել Սթարիջ՝ 68, Շեյի Օջո՝ 74 (11մ), Ժերդան Շաքիրի՝ 82:

Սոնա ԳԻՇՅԱՆ