«Սիցիլիական պաշտպանությունը ռազմատենչ բնույթ ունի: Շատ տարբերակներում սևերը պայքարում են ոչ միայն հանուն հավասարության, այլև հանուն գերակշռության: Թերությունն այն է, որ սպիտակները հաճախ իրենք են ստանում նախաձեռնությունը, այնպես որ սևերին հարկ է հոգալ այն մասին, որ իրենց սրընթաց գրոհի զոհը իրե՛նք չդառնան»:

                                                                                   Ջոն Նաննանգլիացի գրոսմայստեր

«Սիցիլիական պաշտպանությունում» եկանք հասանք այնտեղ, որտեղ ՀՀ երկրորդ նախագահը հայոց հաղթանակած բանակից առաջ ընկած, բայց բանակի առա՛ջը չընկած, բանակի անունից հաթաթա է տալիս, անչափ ինքնավստա՜հ, թե բանակի սրտից է խոսում, ու թե բանակն իրեն կողջունի ու կարձագանքի, ուղղակի առայժմ, «ստարտի» կանգնած, այդ հաղթանակած բանակը սպասում է, որ ՀՀ երկրորդ գերագույն հրամանատարը էրկու մատը տանի բերանն ու սոսկ մի հատ շվվացնի:

Ո՛չ, պարո՛ն Քոչ, ո՛չ, իմ կարծիքով՝ ո՛չ: Եթե բանակում գոնե մի հոգու աչքից չընկած լինեիր, գոնե մի հոգի կելներ էդ շենքի դեմ բողոքի ցույցի ու չէր թողնի, որ «բիրտ» ՀՔԾ-ն քեզ կալանավորի: Չեմ ասում՝ բազմամարդ միտինգ, չեմ ասում անգամ՝ սակավամարդ միտինգ, մի հատ «վտիտ պիկետ», մի հատ միհոգանո՛ց, գոնե կե՜սհոգանոց, մի հատ խիղճ տանջող պիկետ՝ պլակատը ձեռքին գոնե մի մոլորված, պլակատին գրված «Ձեռքերդ հեռու էդ անմեղ մարդուց»:

Ավաղ, չկար, չկա՜, ու ինչքան էլ ՀՅԴ-ին էդպես «հարա՜յ» կանչես, չի լինելու երբեք… ՀՅԴ-ն էլ, գիտե՞ս, քե՛զ չի սատար կանգնում, ՀՅԴ-ն իր կորցրած կանգնելու տե՛ղն է արևի տակ փնտրում: Բա ո՞նց, քսան տարի 7-8 շռայլ տոկոս դո՛ւ էիր իրենց տալիս. հիմա՞ ով է տալու կամ ինչքա՞ն է տալու… Վաղն ընտրություն եղավ, էդ 7-8-ից առաջ մի հատ ստորակետ է լինելու, ստորակետից առաջ՝ մի հատ չա՜ղ, կլոր թիվ՝ «0»: Թեպետ իրենք միշտ էլ նե՜նց դիրք են ընդունում, կարծես իրենց հավաքած ձայների ցուցանիշում էդ չաղ-կլոր թիվը 7-8-ից հետո է միշտ դրված լինում: Ավա՜ղ, հակառակն է:

Եւ ուրեմն իրենց ինչ «թափուր» տեղ մնա՞ց:
Այո՜՝ ընդդիմությո՛ւն, բայց էս անգամ ոչ թե սուտի-մուտի, այլ լուրջ: Բայց էդ էլ է դժվար, ավելի ճիշտ՝ լրիվ անհնարին ու զուր, քանզի իրենք վաղուց մոռացել են, թե լուրջ ընդդիմությունն ինչ է: Ռոստոմյանը պիտի Մովսեսի պես ուղիղ քառասուն տարի սպասի, որ նոր «ֆրակցիա» ծնվի: Իսկ ամենատխուրն էլ այն է, որ, Քոչարյանի նման, ՀՅԴ-ն էլ մի հատ, գոնե ձևի՛ համար, սեփական դարդը լալուն զուգահեռ, էն զոհերին գոնե հպանցի՛կ չուզեց հիշել…

Մի խոսքով՝ պարոն ՀՀ երկրորդ նախագահ, դու, քո մարդիկ, քոնոնք ոչ նորմալ գալ ունեք, ոչ էլ նորմալ գնալ: Ոչ նախագահի գահի՛ն նորմալ նստել ունեք, ոչ էդ գահից ընկնել: Ոչ ճաղերից է՛ս կողմ նորմալ նստել գիտեք, ոչ ճաղերից է՛ն կողմ, թեպետ պարտադրված եք վարժվել:

…Հայոց երկրորդ նախագահը բանակից առաջ ընկած, բայց սպիտակ ձի չնստած ու բանակի առա՛ջը չընկած, այլ «աձինոչնի կամեռի կազյոլին» կամ քննիչի դեմ նստած, ՀՅԴ-ի բերնով հայոց պետականության տակ դրվելիք «ռումբի» շուրջն է «մտորում»: Ո՛չ, պարո՛ն Քոչ, ո՛չ, իմ կարծիքով՝ ո՛չ. «սապյոռները», հազա՜ր ներողություն, սակրավորներն էդ «ռումբը» վաղուց ականազերծել են. ախր շա՜տ հռե կոպալի սխեմայով էիք սարքել, շատ պարզունա՛կ, ծեծվա՜ծ, 20 տարի՛ ծեծված սխեմայով էիք սարքել: Էնպես որ «ռումբդ» էս անգամ չի պայթի, այլ էս անգամ վայ թե 20 տարվա քո ստի մաման պայթի:

…Այո՛, Դետոչկինը սիրում էր երեխաներին, ու իր առևանգած ավտոների դիմաց ստացած ողջ գումարը փոխանցում էր մանկատներին, իսկ պարոն Քոչարյանը «սամաձելնի պայթուցիկներով» ու «ռումբերով» է մենակ երեխեքին դաստիարակում, դրանց շարքից հանում է, իսկ իր «վաստակած» միլիարդներն ինքը մանկատան տեղակ «օֆշոր» փոխանցում ու զուգահեռ… լացում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ