Հարութ Ուլոյանն իր facebook-յան էջում գրում է. «Պարոնայք (նաև տիկնայք) դաշնակներ, մի զլացեք և կարդացեք 2008 թ.-ի փետրվարի 23-ին ձեր իսկ թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը դրանից 4 օր առաջ տեղի ունեցած ընտրությունների մասին.
«Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը: Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը»:
Ավելին, Վահան Հովհաննիսյանն այդ հայտարարությամբ նաև հրաժարվեց ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Թե այդ հայտարարությունից հետո ՀՅԴ-ն ինչ վարք դրսևորեց, դա ամենևին չի արժեզրկում Հովհաննիսյանի գնահատականն այդ ընտրությունների որակի մասին, ընդհակառակը, ավելի ու ավելի պատկերավոր ա դարձնում թե ինչ խայտառակ գործարքներ ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ քաղաքական ուժերի միջև`ժողովրդի բողոքը արյունով լվանալու Քոչարյանի ու Սերժի պլանն արդարացնելու և քողարկելու նպատակով»:

 

Henq.am  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: