Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը որոշել է քաղաքացի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին երկու ամսով կալանքի տակ վերցնել: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա իր նախադեպը չունեցող որոշում է: