Արսեն Սարգսյանը Մոսկվայից՝ թավշյա հեղափոխության մասնակից, իր ու իր համախոհ բազմաթիվ հայերի անունից բաց նամակ է հղել վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ու ՀՀ ԱԱՇ պետ Արթուր Վանեցյանինմ որում ասվում է. «Թավշյա հեղափոխության՝ Մոսկվայում ապրող հարյուր հազարավոր համակիր հայերի անունից իմ վրդովմունքն եմ հայտնում նախօրեին Եզրաս սրբազանի ձեռքերից մեդալներ ստանալու կապակցությամբ։ Ապրիլի 22-ին մենք Մոսկվայում դուրս էինքեկեղեցու դիմաց՝ պաշտպանելու Ձեր և մեր իդեալները, իսկ Եզրասը առանց վայրկյան իսկ վարանելու ոստիկանություն կանչեց, որը ձերբակալեց տասնյակ հայերի, իսկ նա անգամ աչքը չթարթեց ո՛չ այդ պահին, ո՛չ դատավարությունների ընթացքում։ Իսկ այսօր դուք այդ մարդու ձեռքից մեդալ եք ստանում և ցուցադրականորեն նկարվում նրա հետ։ Ես ամաչում եմ ձեր փոխարեն և ինձ դավաճանված եմ զգում ձեր կողմից։ Այս տեսակետը կիսում են իմ համախոհ բազմաթիվ հայեր»։

Henq.am Մենք միջամտել ենք ակնհայտ մի ուղղագրական սխալի ուղղմանը՝ մնացած թողնելով անփոփոխ: