Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Ղազախստան մեկնած Երևանի «Փյունիկը» մրցել է «Տոբոլի» հետ: Առանձնապես ոչնչով աչքի չընկած տանտերերը դարձել են երկու գոլի հեղինակ, որոնցից մեկը մեր դարպասապահի աշակերտական սխալի հետևանք էր: Բարեբախտաբար մեր ֆուտբոլիստները խաղավարտին մոտ կարողացել են կրճատել հաշվի տարբերությունն ու հաջորդ փուլ դուրս գալու որոշակիորեն լավ հույսեր են պահպանում: Հուսանք, որ ինչպես ղազախ ֆուտբոլիստներին օգնեցին սեփական հարկի պատերը, նույնն էլ մերոնց համար կանեն մեր հարկի պատերը: