«Իշխանությունները պարտավոր են ընտրություն կատարել պատերազմի ու անպատվության միջև:
 Իրենք նախընտրեցին անպատվությունը»:
                                                                                                                   Ուինսթոն Չերչիլ

«Եթե երկիրը, ընտրություն կատարելով պատերազմի ու անպատվության միջև,
 նախընտրում է անպատվությունը,   ստանում է և՛ պատերազմ, և՛ անպատվություն»:
                                                                                                        Չերչիլին վերագրվո՛ղ խոսք

Խորհրդային բանակում բազմիցս բախումներ էին լինում մեր ու ադրբեջանցիների միջև: Մինչև բախումը խրոխտ հնչած դրանց «ռազմաշունչ» հայտարարությունները, բախման ուղիղ 20-րդ րոպեին զիջում էին դրանց հույժ անվերապահ կապիտուլյացիոն կերկերուն մուղամին: Բայց ասեմ նաև, որ մի քանի ամիսը մեկ հարկ էր առաջանում թարմացնելու դրանց վերադաստիարակության հավետ անհրաժեշտ գործընթացը: Հիշողությունից ու ռազմական գործից շատ վատ են դրանք: Իզուր չէր, որ վաշտի ռուս հրամանատարը, լսելով դասակի հրամանատարի զեկույցը շարքում եղած անձնակազմի թվաքանակի մասին ու կասկածելով զեկույցի ճշգրտությանը, երբ սկսեց անձա՛մբ հաշվել ու ստուգել շարք կանգնածներին, հանկարծ «ավելցուկ» հայտնաբերելով՝ աղաղակեց. «Вы считать не умеете, или азербайджанцам баранами считаете?» …

…Համաձայն եմ, որ թշնամուն չպետք է թերագնահատել, բայց նաև չպետք է գերագնահատել: Նույնն առնչվում է նաև դաշնակցին. ո՛չ պետք է նրա արածը թերագնահատել, ո՛չ նրան պետք եղածից ավել պարտականություններով բարդել: Առհասարակ, նեղանալն ու սուս նեղսրտելը տղամարդու բան չեն: Կնոջն ինչ-որ տեղ էլի սազում են, տղամարդուն՝ ոչ: Ըստ այդմ՝ հույժ քաջալերող է նոր վարչապետի պահվածքն այսօրվա: Ինքը պատերազմ-խաղաղություն դիլեմայի լուծմանը շատ սառը տրամաբանությամբ է ձեռնամուխ եղել: Հազա՜ր ներողություն, բայց չեմ կարող չասել, որ այստեղ ոնց որ նոր վարչապետի՝ իր համար «վերստին գտած», իր համար «վերագտած» Պուտինի ազդեցության նշույլներն են զգո՜ւյշ, շա՜տ զգույշ, բայց վա՛ռ առկայծում…

Նիկոլայ Վլադիմիրովիչի ու Վլադիմի՛ր Վլադիմիրովիչի հանդիպումից հետո կարծես ինչ-որ բան մեկեն փոխվել է: Թե ինչ, կիմանանք ՀՀ պառլամենտական ընտրություններից հետո: Թեպետ իրենք՝ հիշյալ հանդիպման երկու կողմերն էլ, ըստ իս, արդեն իսկ գիտեն մեր չիմացածը:

«Սահման քաջաց, զէնն իւրեանց»: Էնպես որ, քաջագանգուր այրի զարմ իմ քա՜ջ ժողովուրդ, հեչ չմտածես «զէնն» էկավ հասավ՝ չհաշված քո ամենամեծ «զէնն»՝ ռազմի տաղանդդ ու ռազմիկի ոգիդ…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ