Աշոտ Սարգսյանն իր facebook-յան էջում գրում է. «Կոչ ՀՀ հպարտ քաղաքացիներին... Մի օր դու կորցնելու ես ամեն ինչ հարգելի հպարտ քաղաքացի ջան: Հա, այս գրառումը քո մասին է, որովհետև դու շատ շուտ ես մոռանում էն կյանքը, որով ապրում էիր դեռ մի քանի ամիս առաջ, ու տենց ապրում էիր մոտ 20 տարի: Հիշում ես, որ 4 ամիս առաջ մեկը ասեր, Սերժը հրաժարական կտա, դու ասում էիր անհնարա: Տեսար, որ հնարավոր էր? Հիմա դու ապրում ես այլ Հայաստանում, փոխվեց իշխանությունը, բայց դու ինքդ չես փոխվել և դա վաղը կործանելու է նոր իշխանությանը: Անհնարինին հասնելը մի բան է իսկ պահպանելը լրիվ այլ բան է: Այն ինչ կատարվում է վերջին օրերին համացանցում կոչվում է քաոս, իսկ դու հիանալի գործիք ես դարձել, որովհետև համարում ես քեզ ամեն ինչից հասկացող, որովհետև համարում ես հենց քո պատկերացրածով պետքա զարգանա երկիրը ու եթե քո պատկերացումից դուրս է ուրեմն սխալ են բոլորը: Դու ուզում ես աշխատավարձերի բարձրացում, բայց չես ուզում հարկեր վճարես, բայց նույնիսկ, երբ ստացվում է աշխատավարձ բարձրացնել, դու ասում ես քիչա: Քեզ ասում են ստենտավորումը էժանացել է մոտ 200 000 դրամով, դու ասում ես քիչ է: Չէ քիչ չի, դա սկիզբա կոչվում, իսկ դու հիշի վերջին 10 տարում աշխատավարձի բարձրացում եղել էր, կամ մի բան էժանացել էր ??!! Դու տենց էլ չհասկացրար, որ լրահոսը փչացնում է քեզ ու դու իրականությունից սկսում ես կտրվել այն պահին, երբ մտածում ես ինչ քոմենթ գրես, որ տարբերվես, բայց չես մտածում, որ հենց դրանով փչացնում ես ամեն ինչ: Ու եթե վաղը վարչապետը հրաժարական տա և դու վերդառնաս նրան ինչ ունեիր 4 ամիս առաջ, մեղադրի միայն քեզ, որովհետև , երբ եկավ քո փոխվելու ժամանակը դու դա չարեցիր: Փորձի հասկանալ, որ իշխանափոխությունը դա ամենաթողությունը ու ապօրինությունը չի: Դու ես այսօր փչացնում այն կառավարությունը, որին բերել ես հպարտ և դուխով: Իշխանափոխությունը եղել է, մնաց գիտակցությունափոխությունը լինի, որը կամրագրի այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մեր երկրում»:

Մեր կողմից. 
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: