«»Մեզ տեղեկություններ էին հասել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի առողջական վիճակը վատացել է, եւ նրան ստենտավորել են:

Փորձեցինք կապ հաստատել դատավորի հետ, նրա հեռախոսին պատասխանած ընտանիքի անդամը հայտնեց, որ ոչ թե ստենտ են դրել, այլ շունտ են արել, անոթներն են փոխել, ինչը բաց վիրահատություն է՝ ի տարբերություն ստենտավորման:

Նշենք, որ Ֆելիքս Թոխյանը 2002թ սրտի հետ կապված խնդիրներ ունի, այս ընթացքում 5 ստենտ են դրել, անոթներն էլ փակվում էին: Primenews.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում ՍԴ դատավորին:

Սամվել Մելիքյան