Դավիթ Սարգսյանն իր facebook-յան էջում գրում է. «Կար մի ժամանակ, երբ Տերյանական օրը Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ էր կազմակերպվում: Մասնակցում էին երկու երկրների լավագույն գրողները, ճանաչված դերասաններ, երգիչ-կատարողներ, ասմունքողներ, հանրային-պետական գործիչներ:: Հիմա ՀԳՄ-ն, հավանաբար խիստ զբաղվածության պատճառով, մասնակցում է որպես հրավիրյալ: Մի անգամ Տերյան մշակութային կենտրոնի, մյուս անգամ՝ Ջավախք հայրենակցական միության նախաձեռնությամբ:և այսպես շարունակ: Այսինքն, եթե չլիներ Շիրակ Թորոսյանի հրավերն ու նախաձեռնությունը, հանճարեղ Տերյանին նվիրված հանդիսությանը Հայաստանից ոչ մի պաշտոնական պատվիրակություն ներկա չէր գտնվի: Մինչդեռ Գանձայում անհրաժեշտ է ոչ թե տարին մեկ, այլ տասնյակ անգամ հավաքվել մշակութային տարատեսակ միջոցառումների՝ գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ և այլն: Ջավախահայ տաղանդաշատ ժողովուրդը դրա կարիքը շա՜տ ունի.»:

Մեր կողմից. 
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: