Անուշ Սարգսյանն իր facebook-յան էջում գրում է. «Ժամանակները ամեն ինչով հարմարված են, որ նորմալ մարդուն սարքեն պադոշվա․ նմանի երեսին թքել-մրելը ոչնչով չի սպառնում, ու, որքան էլ տխուր է, հենց նմաններն են հիմա ուժեղ մարդու համբավի տեր դառնում։ Ես չգիտեմ արժեհամակարգի ավելի խարխլում, քան մերօրյա մարդկային հարաբերություններն են։ Խորամանկը իմաստուն է համարվում, հաբռգածը՝ ուժեղ, թույլը՝ ոչնչություն, ազնիվը՝ մանկամիտ, արդարը՝ հարիֆ, մեծաբերանը՝ համարձակ, ամբարտավանը՝ արժանապատիվ։ Ու այս ամենը փոխելու առաքելությունը հանրությունը ամենայն սիրով դրել է Նիկոլի ուսերին ու հաճույքով սպասում է, թե երբ է նա սայթաքելու․․․ Վայ աշխարհ․․․»:

Մեր կողմից. 
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: