Վարկեր ու դրամաշնորհնե՞ր թե՞ նոր աղանդներ

ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյան. ‹‹Մենք ուզում ենք մեր երկիրը կարգի բերել, լավ կլինի, որ Եվրոպան ուշի-ուշով դրան հետևի››:

Ըստ Խառատյանի՝ մեր երկիրը հոգեբուժարան է կամ էլ՝ մանկատուն: Մենք ուզվոր ենք և ցանկանում ենք մանկատուն-երկիրը կարգի բերել, բայց քանի որ մանկամիտ ենք, մեզ պետք է հետևի Եվրոպան, այն էլ՝ ուշի-ուշով, զի Եվրոպան ուշաթափության աստիճան ուշադիր է մեր երկրի հանդեպ: Ճիշտ է՝ եվրոպական այս հոգացավության մեջ մանկատանը հավասարազոր չի դիտարկվում հոգեբուժարանը, սակայն այն ավելի քան ցցուն է երևում արգո խորհրդականին համակած անհանգստությունից:

Տիար Խառատյան, հարգարժան Արսեն, քաղտեխնոլոգ խոճկոր Արիստակեսն ու հավերժ կուսությանը երդում տված այծիկ Նաթելան իմ՝ Սեթ Գմփոյանից միջոցով ուզում են ձեզնից ճշտած լինել՝ նախ ի՞նչն եք ցանկանում կարգի բերել մեր երկրում, և Եվրոպան ինչպե՞ս պետք է դրան հետևի՝ վարկեր ու դրամաշնորհներ տրամադրելո՞վ, թե՞ նոր աղանդներ բուծելով:

Պարզաբանիր,՛ պաղատում եմ…