ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ումառողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրությանարդյունքում արձանագրված մի շարք խախտումների մասին: Նա ի մասնավորի գրում է. «Հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն. դրամիծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակիծառայություն: Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում ենանհամեմատ ավելի էժան գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկերկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով: Այդպիսի բարձրգներով ծառայություններ մատուցած կազմակերպությունը, ըստ նախնականտեղեկատվության, ունեցել է կապ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ (ՀԿ-ի գրանցմանհասցեն ըստ նախնական տեղեկությունների համընկնում է նախկին տնօրենիտեղակալի գրանցման հասցեի հետ) Բացահայտվել են մի շարք աշխատակիցներ,որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ:Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ:Նյութերը ուղարկվել են ոստիկանություն՝ հետագա ընթացք տալու համար։Առողջապահության նախարարությունը նմանատիպ ուսումնասիրություններ էկատարելու է իր ենթակա բոլոր կազմակերպություններում։ Հ․Գ․ Սա այնբուժհիմնարկն է, որտեղ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքումբարձրացվել էր բժիշկների աշխատավարձը»:

Մեր կողմից. 
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: