Ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ընթացիկ տարում իրենք ծրագրում են մուտք գործել թուրքական շուկա։
«Twitter»-ում գրառում կատարած Մասքը հրապարակել է այն երկրների քարտեզը, որտեղ իրենց ընկերությունը կսկսի գործունեություն ծավալել։
Ըստ հրապարակված քարտեզի՝ Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Անթալիա Սաքարյա, Բուրսա, Իզմիր, Այդըն, Բալըքշեհիր և Քոնյա քաղաքներում ստեղծելու են ավտոմեքենաների շարժիչների համար նախատեսված լիցքավորման կայաններ։