Երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու և բնակարանով ապահովելու ծրագրի քննարկումները շարունակվում են: Բացի հիփոթեքային վարկերի պայմանները վերանայելուց և «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրից, կա նաև այլընտրանքային եղանակ, որն առաջիկա օրերին կներկայացվի վարչապետին: Բնակարանային նոր ծրագրով քաղաքացին տան վարձի փոխարեն ամսական գումարը կվճարի ոչ թե տան տիրոջը, այլ պետությանը: Այս ծրագրով պետությունը բնակարան կարող է հատկացնել 30 տարի ժամկետով՝ ամսական մինչև 30-40.000 դրամի սահմաններում: Ծրագրի մանրամասները տեսանյութում:

Սոնա ԳԻՇՅԱՆ