Հայտնի բլոգեր Նաս Դեյլին, ով ավելի քան 7 միլիոն հետևորդ ունի, Հայաստանի մասին hերթական տեսանյութն է հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» վերնագրով։ «Հայաստանի նման վայրն ինձ հույս է տալիս, որ կլինի աշխարհ, որտեղ ամեն ոք կարող է դառնալ լավագույնն այն ոլորտում, որը սիրում է… և այդ ամենը կրթության շնորհիվ», -գրել է բլոգերը:

Տեսանյութում նկարահանվել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, երեխաներ, ովքեր շախմատ են խաղում։ 


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան այցելած բլոգերն օրեր առաջ մեկ այլ տեսանյութ էր հրապարակել՝ «Անվճար ջրի երկիր Հայաստան» վերնագրով, որտեղ Հայաստանի ցայտաղբյուրների մասին է պատմել։