Բանաստեղծ Հուսիկ Արան իր facebook-յան էջում անդրադարձել է Կարպիս Փաշոյանի աղմուկ հանած գրառմանը ու դրան հետևած արձագանքներին. «Ոչ ոք չխոսեց այն մասին, որ ապրիլյան պատերազմը դավաճանություն էր, պետական դավաճանություն: Փոխարենը զոհված տղաներին պլակատ սարքեցին`իրականությունն էդ պուճախը խոթելով, որ կրկնակի դավաճանություն էր զոհերի նկատմամբ`արդեն հետմահու: Ժամանակին փամփուշտ ու օգնություն հասցնեիք դիրքապահ զինվորին ու սպային, ոչ թե քառօրյայից հետո բռայիք, թե պատրաստ չէինք, անակնկալ էր, 80-ականների զոնքով էինք կռվում.
Բա ի՞նչ էիք շինում էդ օրերին ու նախօրեին, զենքի փողով Մոնումենտում ու ջհանդամներում դղյակնե՞ր: Ալիևին վռազ հո՞ղ էր պետք տալ` ձեր ընտանիքի հաշվին տայիք, այ հայրենագողեր, ոչ թե էդ տղաների: Եվ կա սույն դիվային խրախճանքից սերված մի շերտ, որ հայրենիքի հետույքն է թփթփացնում`աչքերի մեջ ուղիղ նայելու փոխարեն, բորենիներ, որ առօրյա իրենց բաժին արյունն են ուզում. այս անգամ Կարպիսի երակները բացեցին:
Հեղափոխությունը ալիք է`գալիս ու անցնում է, իսկ մարդու էությունը մնում է նույնը`առաջ և հետո: Մենք պիտի լվանանք մեզ, որևէ հեղափոխություն չի կարող մաքրել մեր ներսի կեղտը, անգամ այն դեպքում, երբ նրա առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»։

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: