«Մեր հարաբերությունները երբեք չէին եղել ավելի վատ, քան հիմա, բայց չորս ժամ առաջ ամեն բան սկսեց փոխվել»… Սա Դոնալդ Թրամփի ուղերձն է աշխարհին, և առաջին հերթին՝ իր երկրի լիբերալ թևին, որը Պուտին-Թրամփ այս հանդիպումից անմիջապես հետո այնպես է եռում, որ վախ կա՝ շուտով լրիվ… կցնդի: Առհասարակ կարծես թե եկել է գլոբալ-լիբերալ ախարհի վերջը: «Հելսինկին» փաստորեն այդ վերջի սկիզբն էր:

Ամերիկյան բոլոր լիբերալ հեռուստաալիքներով Թրամփն է ու Պուտինի առջև Թրամփի «համեստ» պահվածքի «ահեղ դատաստանը»: 95 տարեկան էն թագուհի՜ կնկան սաղ զորքի դիմաց օը ցերեկով դրեց-կորցրեց, էն խեղճ Մերկելին արար աշխարհի դիմաց էրկու հատ «քարթու կանֆետ» շպրտեց, իսկ ստե՞ղ, խնդրե՛մ, «խելոք» կանգնել է գերազանցիկ աշակերտի պես ու մի հատ տգեղ արարք տե՜ս որ չի անում Պուտինի հանդեպ: Սենատորներից մեկը Պուտինի դիմաց «հնազանդ» ցցված Թրամփին համեմատում է «Ամերիկային ցույց տված ցցված միջնամատի» հետ: Մյուս սենատորն իր կասկածն է հայտնում Պուտինի նվիրած գնդակի առթիվ, որի մեջ, «ի՜ր արև, լսող սարք կա հաստատ»: Իսկ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենը Թրամփին առհասարակ «պետական դավաճանության» մեջ է արդեն մեղադրում: «Պուտինը հաղթե՜ց Թրամփին: «Պուտինը ամերիկյան հետախուզական ծառայությունների արած գործը հռչակեց «полная ерунда՜»: «Իր հարցաքննությունը լրագրողի կողմից վերածեց լրագրողի՛ դաժա՜ն հարցաքննության»: Սրանք այսօրվա ամերիկյան հեռուստաալիքների «օգնության կանչի ամենամե՜ղմ աղաղակներն» են: Եվրոպացիք առայժմ համեմատաբար լուռ են, բայց էդ լռելն ավելի վտանգավոր բան է, քանզի ներս գցելը լալուց ու ողբ անելուց վտանգավոր է. «ինֆարկտի բույն» է:

Իսկ առհասարակ 2018-ի հուլիսի 16-ը Մեյի, Մերկելի, ուկրաինական «բանդեռլոգների» «սև երկուշաբթին» հաստատ կհռչակվի: Կամ հրաժարական կտան, կամ հոգին՝ Աստծուն. ուրիշ տարբերակ իրենց համար չկա: Բայց քանզի երկրորդ «հասցեից» իրենք հեռու են, ուրեմն էլ ոչ մի «կամ». պրծա՜վ դրանց «կարիերան»…

…Թե ինչ հարցեր լուծվեցին, ու ինչ փոխադարձ զիջումներ արվեցին երեք ժամ տևած առանձնազրույցում, երբեք չենք իմանա: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները հսկա ու խորունկ կաթսա են եռացող, երկու նախագահների առանձնազրույցն էլ իրավիճակն է այդ կաթսայի հատակում: Իսկ քափը քաշեցին ու հրամցրեցին լրագրողներին ու հանրությանը:

Առհասարակ այս հանդիպման մեջ քիմիան էր գերիշխում: Քիմիան առկա էր ոչ միայն Պուտինի ու Թրամփի միջև (շատ վաղուց գործող փոխադարձ համակրանք՝ «между ними существует химия» լոզունգով), քիմիան առկա էր նաև Պուտինի կողմից Թրամփին ընծա բերած, չէ՜, գնդակի մեջ չէ, այլ այն տեղեկության մեջ, ըստ որի՝ տխրահռչակ «Էրմիտաժ Քեփիթըլ» ինվեստիցիոն ֆոնդն ու անձամբ դրա հիմնադիր առավել տխրահռչակ Ուիլյամ Բրաուդերը Ռուսաստանի բյուջեից կորզելով մեկ ու կես միլիարդ դոլար և ոչ Ռուսաստանում, ոչ ԱՄՆ-ում ցենտ իսկ հարկ չմուծելով՝ 400 միլիոն դոլար փող է փոխանցել… Հիլարի Քլինթոնի նախընտրական բյուջե: Սույն գործի շրջանակներում կասկածի տակ են նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որոնք, ըստ Պուտինի, օժանդակել են այդ անօրինական գործարքներին, «ուղեկցել» գողոնն ընդհուպ մինչև Հիլարիի նախընտրական շտաբ: Նման տեղեկությունն արդեն ոչ միայն քիմիային, այլև ֆիզիկային և անգամ… «մետաֆիզիկայի՜ն» է արդեն առնչվում, քանզի սա «ռումբ» է, ընդսմին՝ «միջուկային»… Բանն այն է, որ ԱՄՆ-ում ամենաաններելի հանցանքը հարկերից խուսափելն է: Իսկ եթե պարզվում է, որ Հիլարին օգտվել է իր ընտրարշավին նվիրաբերված նման «անլվա՜» միջոցներից, ընդ որում՝ գործին օժանդակել են հատուկ ծառայություննե՜րը, դա նշանակում է, որ Թրամփը կատարե՛ց իր նախընտրական հերթական խոստումը. Հիլարին… նստե՛ց: Հիլարին հաստա՜տ նստեց:

Առհասարակ, բոլորը Թրամփին, չգիտես ինչու, ծաղրածուի տեղ դրած, ձեռ են առնում, իսկ Թրամփը, եթե ուշադիր հետևեք, գլուխը կախ, իր նախընտրական խոստումներն է հերթով կատարում: Խնդրե՛մ: Թվարկե՛մ`

   -խոստացավ գաղթած կապիտալի «ռեպատրիացիա-հայրենադարձություն»՝ ներմուծման մաքսատուրքն ավելացնելով, հակադեմպինգով, հաճախ էլ զոռով ու ահ-սարսափ տալով՝ խոստումը կատարեց, 
    -խոստացավ միգրանտների հարցը լուծել՝ համարյա լուծեց,
    -խոստացավ Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկել՝ սկսեց շտկել,
  -խոստացավ «վաշինգտոնյան ճահիճը» չորացնել՝ սկսեց չորացնել, մանավանդ երբ աշնանը «միջանկյալ ընտրություններն» «իր ուզածով» կանցնեն, երբ «իր ուզածով» կվերընտրվի Կոնգրեսի ողջ ստորին պալատը, 100 սենատորից՝ 35-ը, նահանգապետերից՝ 39-ը:

Հասանք Թրամփի «ամենակատաղած» խոստմանը: Խոստացավ Հիլարիին նստեցնել՝ շուտով այդ խոստումն էլ ի կատար կածի, մանավանդ որ իր «քիմիական ընկերը»՝ Պուտինը, եկավ, օգնության հասավ: Մոտ 150 միլիարդ դոլար, «վրան մնացած, զոռով վաճառած զենքի» դիմաց, Սաուդյան Արաբիայից բերեց: Մոտ 300 միլիարդ ավելացրած մաքսատուրքի շնորհիվ Չինաստանից կորզեց: Երկու այդքան շուտով կգա Եվրոպայից՝ դարձյալ ավելացրած մաքսատուրքի ու հակադեմպինգի հաշվին, ինչպես նաև այն բանի հաշվին, որ Թրամփը պարտադրեց ՆԱՏՕ-ի մյուս բոլոր անդամներին իրենց ՀՆԱ-ի ոչ պակաս 2 տոկոսը ՆԱՏՕ-ի բյուջե մուծել: Հիշեցնեմ, որ այդ բյուջեն արդեն տրիլիոնի է հասնում: Որքան շատ մյուս անդամ-երկրներն են այդ բյուջե մուծում, այնքան քիչ ԱՄՆ-ին է մնում մուծելու, և ուստի այնքան ԱՄՆ-ն խնայում, այնքան միջոց իրե՛ն է ԱՄՆ-ն պահում: Իսկ մուծողներն էլ ուրիշ ճար չունեն, ուստի ճարահատ, խելոք պիտի մուծեն: Արդյունքում՝ խնդրե՛մ՝ նախընտրական իր ամենագլխավոր խոստման կատարում՝ «Ամերիքա` Ֆըրսթ»,«Մեյք Ամերիքա Գրեյթ Ըգեյն»: Ինչ պակաս՝ «Ֆըրսթ» է ու ինչ պակաս «Գրեյթ» է: Խոստումներից առայժմ ամենածանրը մնում է «Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելը»: Դե ինչ, այդ խոստման կատարումն էլ մնաց… հաջորդ հանդիպմանը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ