Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն ու դրամարկղից փող հափշտակել:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են նրանց գտնվելու վայրը։ Հաղորդումներից ժամեր անց մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկվել երկու օտարերկրացի: Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձին հայտնաբերելու համար:

Փաստորեն Հայաստանն աստիճանաբար սկսում է «գայթակղիչ» դառնալ արտասահմանցի հանցագործների համար: Դե ինչ երկրում նաև այս կտրվածքով է իրավիճակ փոխվել: