Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ազատ է արձակվել: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, ասել է Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա մեղադրվում էր հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման:

Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից, ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել: Նա 2 տարի է կալանքի տակ էր:

Ա.Ա.