Հակոբ Բադալյանն իր facebook-յան էջում գրել է  «Ինչ էր ասում Նիկոլը Բրյուսելում: Ասում էր ընկերներ, եթե դուք մեզ լրջորեն չեք աջակցելու, ապա գոնե ձեր հայտարարություններով մեր համար խնդիր մի ստեղծեք Ռուսաստանի մոտ, հատկապես հիմա, երբ էդ խնդիրը ստեղծելու ուղղությամբ աշխատում են Ադրբեջանից մինչեւ ռուսական ու ռուսաստանահայկական մի շարք սուբյեկտներ: Էսօր Եվրամիության դեսպանն ասում ա Հայաստանում ԵՄ վստահությունն աճել ա, ԵՏՄ վստահությունը նվազել: ԵՄ դեսպանը չի հասկանու՞մ, թե ինչ ա անում կամ ասում, չի հասկանու՞մ, որ եվրոպական քաղաքականության փոխարեն ինքը անիմաստ ցուլ կատաղացնելով ա զբաղված: Վստահ եմ՝ հասկանում ա: Բայց իրա գործն էդ ա, ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերությունը, ուղղակի պոստն ա Հայաստանում»:

Մեր կողմից.
 Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: