ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր «911» ծառայությունն ահազանգ է ստացել Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում գտնվող շենքի փլուզման մասին։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները և պարզել, որ փլուզվել է շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ)։

Փլուզման հետևանքով մարդիկ են տուժել։ Նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս պահին դեպքի վայրում աշխատող փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել են թուլացած քարերն ու շենքի ճակատային հատվածում տեղադրված թուլացած օդորակիչները։ Նշենք, որ փլուզված շենքը բնակելի չէ։ Այստեղ տեղակայված է Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։

Սոնա ԳԻՇՅԱՆ