ՀՀԿ-ին քննադատելը զառանցանք է
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, այդպես էլ չաճած Կարինե Աճեմյանին դիմադարձած խոսքիս մեջ նրա մտքի տարտամ զարկերը չզարկելու համար միանգամայն անփույթ, միանգամայն միտումնավոր չէի փաստել, որ վերջին տասը տարում ՀՀԿ-ի ազգայնական գաղափարախոսության կենսագործման արդյունքում երկիրը լքել է մեկ միլիոն քաղաքացի, վարկային բեռը կրկնապատկվել է, բազմապատկվել են աղանդները, կուսակցության պաշտոնատար անդամները փայլուն ցուցանիշներ են գրանցել երկրակողոպտման վեհ ճանապարհին: Այնպես որ չիմացած բաներից դայլայլող իմ Կարինե Աճեմյան, ՀՀԿ-ին քննադատելը հիրավի զառանցանք է, ուրիշ ոչինչ: