Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական փակումից հետո Ռուսաստանը հաջորդ առաջնությունն անցկացնելու էստաֆետը փոխանցեց Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող Կատար պետությանը: Առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության մեջ մրցաշարը չի անցկացվի ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների համար սովորական դարձած ամառվա ամիսներին: Պատճառը այդ ամիսների համար Կատարին բնութագրական անտանելի շոգն է: Բնականաբար աշնան ամիսներին անցկացվելիք առաջնությունը կազմակերպչական քիչ խնդիրներ չի առաջացնի ներքին առաջնությունները կազմակերպողների համար, սակայն չպիտի մոռանալ, որ մունդիալները ֆուտբոլային բացառիկ տոն են ու հանուն այդ տոնի կարելի է զիջել շատ ու շատ հարցերում: