Շարունակում են համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում մնալ խորվաթ երկրպագուները, ովքեր հավաքականի պաշտպան Վիդայի աղմկահարույց պահվածքից հետո դարձել են քաղաքական մեծամասշտաբ սկանդալի հեղինակ՝ Ռուսաստանում ու Վիենայում պարզելով ֆաշիստական բնույթի լոզունգներ: Սակայն երկրպագուներից ու մասնավորապես Վիդայից հետ չի մնացել այս երկրի ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ Դեյան Լովրենը, ով երգել է ու համացանցում տարածել Թոմպսոն մականունով Մարկո Պերկովիչի երգը: Այս Պերկովիչը 90-ականներին գլխավորել է զինյալ խումբ, ակտիվորեն պայքարել է սերբական զինյալ միավորումների դեմ: Նա ներկայումս Խորվաթիայում հանրաճանաչ երաժիշտ է, հանդես է գալիս Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց բացառիկ գազանությամբ աչքի ընկած խորվաթ ֆաշիստների երգերի կատարումով: