Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ավարտվեց Ֆրանսիա-Խորվաթիա ֆանտաստիկ դիմակայությամբ, որտեղ նման հանդիպմանը վայել ամեն ինչ կար՝ սկսած փառահեղ խփած գոլերից մինչ այս հրաշք խաղը պայմանավորող մնացած բաղադրիչները: Բնականաբար մենք այս դիմակայությանը մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, իսկ տվյալ պահի համար փաստենք, որ հաղթելով 4:2 հաշվով՝ Ֆրանսիայի ընտրանին դարձավ աշխարհի կրկնակի գավաթակիր: Ի դեպ՝ խոշոր նվաճում է և Խորվաթիայի համակրելի հավաքականի նվաճած արծաթը: Այն առաջինն է այս երկրի պատմության մեջ: