Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար մրցավեճում հանդիպեցին Բելգիայի ու Անգլիայի ընտրանիները: Հանդիպումը կայացելէ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ու ավարտվել բելգիացիների 2:0 հաշվով հաղթանակով: Գոլերը խփել են Թոմաս Մենիեն ու Էդեն Ազարը: Իր պատմության մեջ Բելգիայի ընտրանին առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր: Հարկ է նշել, որ այս առաջնությունում բելգիացիները ցուցադրում էին դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ ու միանգամայն օրինաչափ էր նրանց այս հաջողությունը: Ինչ վերաբերում է անգլիացիներին, նրանք այս խաղում արագ գոլ բաց թողեցին ու այդպես էլ չկարողացան վերականգնվել: