Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»:

ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապից:

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա...շուտով...»:

Ստորև ներկայացնում ենք ուշագրավ մեկնաբանությունը՝

Лилит Сафарян Акобян պ.նախարար ես ձեզ խնդրում եմ մեկ անգամ էլ Գյումրի կենտրոնում արեք ստուգումներ։Մի քանի օր առաջ ես վիրահատվել եմ այնտեղ բարերար բժիշկ Ջոնի Հադատի կողմից անվճար;բայց հիվանդանոցը ինձանից վերցրել է 60000 դրամ մի գիշեր այնտեղ մնալու համար;որքանով է դա արդար։Բացի դրանից ես Երևանի ոչ մի հիվանդանոցում չեմ տեսել ;որ հիվանդին խնամողը օրեկան 1000 դրամ վճարի աթոռին նստելու համար։Խնդրում եմ արագ արձագանկեք։