Ինչպես հայտնի է, ֆուտբոլի աշխարհի ընթացիկ առաջնությանը չորս թիմ է մնացել, որոնք էլ կխաղարկեն եղած մեդալները: Հուլիսի 14-ին Սանկտ-Պետերբուրգում երրորդ տեղի համար ուժերը կչափեն Բելգիայի ու Անգլիայի, հուլիսի 15-ին Մոսկվայում՝ Ֆրանսիայի ու Խորվաթիայի ընտրանիները: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան արդեն իսկ կողմնորոշվել է այդ դիմակայությոնները սպասարկող մրցավարական բրիգադների հարցում: Սանկպետերբուրգյան դիմակայությունը կսպասարկի իրանցի Ալիռեզա Ֆագանիի գլխավորած մրցավարական խումբը, գլխավոր եզրափակչի սպասարկումը վստահված է արգենտինացի Նեստոր Պիտանայի ղեկավարությամբ գործող մրցավարական անձնակազմին: