Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադարձել է իր և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հարաբերություններին, իր որդուն Հրազդանի քաղաքապետ տեսնելու հեռանկարին, երկրի սահմաններում տիրող իրավիճակին: Պատգամավորը հայտնել է, որ Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել իր հետ, բայց ինքը չի կամեցել: Խոսելով սահմաններում եղած լարվածության մասին՝ պատգամավորը նշել է, որ մենք ամեն օր, ամեն ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի:

«Առավել ևս այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի: Չնայած Ադրբեջանն ու Ալիևը լավ գիտակցում և վախենում են այսօրվա մեր ժողովրդի համախմբվածությունից, քանի որ երբ մենք համախմբվում ենք, հաղթանակում ենք: Մենք պետք է փայփայենք ու պահպանենք մեր թավշյա հեղափոխության արդյունք համախմբվածությունը», -ասել է Սասուն Միքայելյանը:

Անդրադառնալով իր որդու՝ Հրազդանի քաղաքապետ դառնալու մասին խոսակցություններին՝ Սասուն Միքայելյանն ասել է. «Ես հավակնություն չունեմ, որ իմ որդին դառնա քաղաքապետ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ։ Իմ որդին արդեն 4-րդ տարին է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային ղեկավարն է Հրազդանում։ Նա էլ ՔՊ անդամ է, հետո ի՞նչ՝ իմ որդին է»:

Պատգամավորը միաժամանակ հավելել է, որ եթե իր որդին որոշի Վերջին խոսքը ժողովրդինն է Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադառձել է իր և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հարաբերություններին, իր որդուն հրազդանի քաղաքապետ տեսնելու հեռանկարին և սահմանային իրավիճակին: Պատգամավորն իր խոսքում ասել է, որ Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել իր հետ, բայց նա չի ուզել: Խոսելով սահմանային լարվածության մասին պատգամավորը նշել է, որ մենք ամեն օր, ամեն ժամ պետք է պատրաստ լինենք պատերազմի. «Առավել ևս այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի: Չնայած Ադրբեջանն ու Ալիևը լավ գիտակցում և վախենում են այսօրվա մեր ժողովրդի համախմբվածությունից, քանի որ երբ մենք համախմբվում ենք հաղթանակում ենք: Մենք պետք է փայփայենք ու պահպանենք մեր թավշյա հեղափոխության անդյունք ՝ համախմբվածությունը»,-ասել է Սասուն Միքայելյանը:

Իսկ այն խոսակցություններին, որ նրա որդին պատրաստվում է դառնալ Հրազդանի քաղաքապետ Սասուն Միքայելյանը ասել է «Ես հավակնություն չունեմ, որ իմ որդին դառնա քաղաքապետ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ։ Իմ որդին արդեն 4–րդ տարին է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության տարածքային ղեկավարն է Հրազդանում։ Նա էլ ՔՊ անդամ է, հետո ի՞նչ՝ իմ որդին է։ Եթե մասնակցի, ուրեմն ես ազգի դավաճա՞ն եմ»:

Պատգամավորը պնդում է, որ եթե իր որդին որոշի Հրազդանի քաղաքապետի պաշտոնում, միևնույն է, վերջին խոսքը ժողովրդինն է։

Սոնա ԳԻՇՅԱՆ