Կառավարական նամազ կամ հավատի զինվորի մարտահրավերը
Զարմանալը հայրենի կառավարությունում արդեն անմեղ զվարճանք է: Կասկածելը՝ նույնպես: Մեզ մնում է բաղաձայն հառաչել և հայոց հեթանոս աստվածներին օգնության կանչել: Գուցե դիմենք երկրի սահմանադրությա՞նը: Այսինքն՝ որոմազերծ անենք այն: Կամ միգուցե ելքն ա՞յլ է: Ուղղակի պետք է ներկա կառավարության բոլոր անդամներին Երկրապահական աշխարհազորի,Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի բուժակների և Քայլոյի ուղեկցությամբ վաղ լուսաբացին ամեն օր հասցնել Գառնիի հեթանոսական տաճար՝ ծնրադրման, այնուհետ վերադարձնել սբ.Էջմիածին՝ Մայր տաճար աղոթքի և եթե նրանք դարձի չգան, ապա պետք է անհատույց և անժամկետ ապաստան տրամադրել (չկասկածեք՝ սա է ելքը) Նուբարաշենի գժանոցում:

Ի դեմս ‹‹Կյանքի խոսք›› կրոնական կազմակերպության անդամ, Նիկոլյան կառավարության կառավարչության պետ Գևորգ Աճեմյանի, հավատի մի զինվոր մասին ես՝ Սեթ Գմփոյանս, արդեն ասել եմ իմ նախորդ խոսքերից մեկում ու տագնապ ունեմ լուրջ, որ նա ու նրանք ոչ մեկն են, ոչ երկուսը, ոչ էլ առավել ևս՝ երեքը: Իմ իմացած ելքը մեկն է՝ աթեիստներին պիտի փորձել դարձի բերել, աղանդավորներին անհրաժեշտ է բարոյապես ամորձատել: Ուրիշ ոչինչ: