Երևանի ավագանին ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց հուլիսի 16-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակելու որոշումը:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց քաղաքապետի ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին, սակայն առաջարկը մերժվեց 34 դեմ, 15 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները:

                                                                                                                         Ալեն ԱՎԱԳՅԱՆ