Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացնելու նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:

                                                                                                                                       Սոնա ԳԻՇՅԱՆ