Ինչպես արդեն հայտնել ենք, իտալական «Յուվենտուս» է տեղափոխվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ով տարիներ շարունակ թե իր նախկին ակումում, թե ազգային հավաքականում հանդես է եկել յոթ համարի մարզաշապիկով: Թուրինյան թիմում այդ համարի տակ հանդես էր գալիս կոլումբիացի Խուան Կուադրադոն: Նաև որպես կամքի դրսևորում նա այդ մարզաշապիկով հանդես գալու իրավունքը զիջել է պորտուգալացուն:

Նկատենք, որ Ռոնալդուին ձեռք բերելու համար «ծեր սինյորան» ծախսում է 115 միլիոն եվրո, որից 3.4 միլիոնը բաժին է հասնելու պորտուգալացու մեկ այլ նախկին թիմի՝ անգլիական «Մանչեստր Յունայթեդին»: Երկու միլիոնի չափ էլ բաժին կհասնի պորտուգալական «Սպորտինգին», որտեղից Ռոնալդուն տասնութ տարեկան հասակում ուղղություն վերցրեց դեպի Անգլիա: