Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակչում մրցեցին Անգլիայի ու Խորվաթիայի ընտրանիները: Շատ արագ հասնելով հաջողության (արդեն հինգերորդ րոպեին թիմին առաջ է մղել Տրիպերը) ՝ անգլիացիները խաղի ղեկը պահում էին իրենց վստահ ձեռքերում, քանի դեռ խորվաթների ընտրանին չէր անցել վճռական գործողությունների: Իսկ դա եղավ հանդիպման երկրորդ կեսի գրեթե երկրորդ կեսից, ու դա Դալիչի նախապես մանրամասն հղացած հաշվարկի առավելությունն էր:

Խորվաթների գլխավոր մարզիչը բնականաբար չէր կարող իրեն հաշիվ չտալ, որ իր բավականին առաջացած տարիք ունեցող թիմի մրցակիցն Անգլիայի նման ջահել ընտրանին էր իր չհոգնած արյունով: Դալիչը բնականաբար չէր կարող աչքի տակ չունենալ այն գործոնը, որ հանդիպումը կարող էր իր սովորական 90-րոպեանոց ժամանակային չափումից անցներ ժամանակային ավելի մեծ չափման, ինչը որ եղել էր նրա գլխավորած թիմի փլեյօֆյան մյուս երկու հանդիպումում:

Ինչևէ, խաղի հիմնական ժամանակում խորվաթները վերականգնել են հաշվի հավասարությունը (Պերիշիչ), իսկ լրացուցիչում խփել և հաղթական գոլը (Մանջուկիչ) ու խորվաթական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնության համար ուժերը կչափեն Ֆրանսիայի ընտրանու հետ: