Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Դիլիջան քաղաքի 15 -ամյա բնակիչը դանակահարել է 16 և 17 տարեկան համաքաղաքացիներին: Անչափահասներին դանակահարելու դրդապատճառը եղել է այն, որ դանակահարողին դուր չի եկել, թե ինչպես են բարևել իրեն: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Անչափահաս դանակահարողի նկատմամբ խափանման միջոց է ընտրել հսկողության հանձնելը: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժինը:


                                                                                                                                           Սոնա ԳԻՇՅԱՆ