Այսօր ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ճանապարհային ոստիկանության տուգանքների համաներման մասին օրենսգիծը։ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ բարեխիղճ վարորդները, ովքեր տուգանքները արդեն վճարել են, պետք է փոխհատուցում ստանան։ «Մի շարք հարցեր են առաջանում գումարի հետ կապված: Ես 2013թ. ակտ եմ ստացել, վճարել, երբ կառավարությունը հայտարարել է համաներման մասին: Մարդիկ են եղել, որոնք վճարել են: Որեւէ մեկը չի կարող վիճարկել, լավ բան է: Բայց եթե 2016, 2017թթ. սոցիալական բաղադրիչն ավելի շատ է, չվճարելու սոցիալական պատճառները շատ են, նրանք, ովքեր վճարե՞լ են, կարողացել են վճարել, անարդարությանը չե՞ն բախվում: Մենք քննարկել ենք այն հարցը, որ բարեխիղճ քաղաքացիները փոխհատուցում ստանան կամ գումարներ վերադարձվեն», -ասել է Արփինե Հովհաննիսյանը։ Պատգամավորը նշել է նաև, որ մինչեւ 2012թ. բոլոր տույժ եւ տուգանքները ներվել են եւ սա համաներման առաջին դեպքը չէ։

                                                                                                                                Սոնա ԳԻՇՅԱՆ