Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան ցուցարարների հետ բախման հետևանքով երկու ոստիկան է մահացել: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-նեը, 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի: Երբ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, ցուցարարները հարձակվել են նրանց վրա կտրող-ծակող գործիքներով: Մահացած ոստիկաններն են Գյանջա քաղաքի ոստիկանապետ Իլգար Բալակիշիևը և Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Սամեդ Աբասովը: