Կարինե Հակոբյանն իր  facebook-յան էջում գրում է.«Ֆրասիայից Ռայմոնդ Գևորգյանը, որին չգիտես ինչու որոշել են բերել Ցեղասպանության թանգարանի տնօրեն, իր ելույթում ասում է, որ ինքը տեղյակ չէ Ցեղասպանության թանգարանի վիճակից: Բայց այն տպավորությունն էր, որ ինքը շատ բաներից տեղյակ չէ: Ես, որ ինքս գտնում եմ, որ տարիքային խտրականությունը ճիշտ չէ, այս դեպքում ուզում եմ ասել. ինչու՞ ենք երիտասարդ, իր գործին գիտակ, համակրելի, գուցե երբեմն անտակտ և անհանդուրժող, բայց միշտ ըմբոստ և նաև Հայաստանի քաղաքացի Հայկ Դեմոյանին, որն ակնհայտորեն սիրում է իր աշխատանքը, այդպես ջանասիրաբար ուզում փոխարինել Ֆրանսիայում աշխատող մի գիտնականով, որն, օրինակ, գտնում է որ ցեղասպանության զոհերի թիվը 1 միլիոն 200 հազար է և ոչ թե՝ միլիոն և կես: Իբր անաչառ գիտնական է, հա՞: Նախ Թուրքիայում ազնիվ մարդահամար և վիճակագրություն չէր կարող լինել և հետևաբար հիմք կարող են հանդիսանալ հայկական բնակավայրերի քանակը և մեր պատմությունը: Հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը, երբ ընտանիքում ոչ թե երկու կամ երեք, այլ հինգ և ավելի երեխաներ են ծնվել: Որքան էլ գաղթած լինեն և ձուլված լինեն: Պարզ թվաբանություն է, չէ՞: Մի խոսքով, մեզ թշնամիներ պետք չեն, մենք ինքներս մեզ բավական ենք»։

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: