Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ խաղում մրցեցին Ֆրանսիայի ու Բելգիայի ընտրանիները: Մրցակիցներն իսկապես արժանի էին մեկմեկու: Այստեղ կար ամեն ինչ՝ թե սրընթաց գրոհներ ու հակագրոհներ, թե ֆուտբոլային տպավորիչ հնարքներ, թե փայլուն մտածված կոմբինացինաեր… Մի խոսքով՝ ֆուտբոլասերի սպասումներն արդարացան ու երևի թե այնքան էլ սկզբունքային նշանակություն չունի, որ ընդամենը դարպասի մեկ գոլ է արձանագրվել: Փոխարենը երկուստեք եղել են փայլուն սեյվեր: Հաջողությունն ուղեկցել է ֆրանսիացիներին, ովքեր այնուամենայնիվ ֆիզիկապես ավելի լավ էին նախապատրաստված; Հաղթական գոլը ծնվել է անկյունայինի իրացումից: Գրիզմանի փոխանցումը տուգանայինում կարողացել է գտնել անհրաժեշտ «գլուխը», իսկ Մատյուիդին գործել է անվրեպ: Այսպիսով՝ իր ֆուտբոլային պատմության մեջ Ֆրանսիայի ընտրանին երրորդ անգամ ստացավ եզրափակչին մասնակցելու հնարավորություն: Դրանցից առաջինը պսակվել է հաջողությամբ (1998թ), երկրորդում, որը նախորդ առաջնությունում էր, կրել են պարտություն: Եզրափակչում ունենալիք հնարավոր հաջողությունը ֆրանսիացիներին կդարձնի աշխարհի կրկնակի չեմպիոն: